Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարմնամարզության ԵԱ. Վահագն Դավթյանը 4-րդն է, Արթուր Թովմասյանը՝ 7-րդը

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակներ վարժությունում իրենց ելույթները ավարտեցին Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը:

Աշխարհի առաջնության գավաթակիր Արթուր Թովմասյանի ելույթի վերջնամասում վերջնամասում թույլ տված սխալի պատճառով վաստակեց 14.666 միավոր և հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Վահագն Դավթյանը 14.858 միավոր հավաքեց ու եզրափակեց լավագույնների քառյակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել է բրոնզե մեդալակիր: