Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկոս Պիզելի. «Շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ»

ՀՖՖ պաշտոնական կայքը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից առաջ հարցազրույց է ունեցել ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ:

-Մարկոս, ի՞նչ կարծիք ունես ղազախական ֆուտբոլի մասին:

-Ես շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ: Ղազախստանում կային 4-5 իրապես ուժեղ թիմեր, որոնք ունեին բոլոր պայմանները բարձրակարգ ֆուտբոլիստներ և մարզիչներ հրավիրելու համար: Այնպես որ, իմ կարծիքով, մակարդակը բավականին բարձր է, հատկապես առաջնության երկրորդ հատվածում, երբ լավագույն 6 թիմերը մրցում են միմյանց հետ: Ինձ թվում է՝ «Աստանան» ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեջ նվաճելով համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր:

-Ղազախստանի ներկայիս հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հետ խաղացել ես:

-Իհարկե կան: Միայն 5 ֆուտբոլիստ, ում հետ խաղացել եմ «Ակտոբեում», կարծում եմ, հիմա էլ կլինեն կազմում: Դրական կողմն այն է, որ ես գիտեմ նրանց հնարավորությունները, բայց նրանք էլ իմ կարողություններին են ծանոթ: Ես կարծում եմ նրանցից Ստաս Պոկատիլովը, Յուրի Լոգվինենկոն և Սերգեյ Զինչենկոն կարող են խաղալ մեր դեմ:

–  Ի՞նչ սպասելիքներ ունես մոտակա խաղից:

Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել և գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, և Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում:


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Դիեգո Մարադոնան դարձել է Մարկոս Պիզելիի նախկին թիմի գլխավոր մարզիչը (լուսանկար)

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»