Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկո Ֆասոնե. «Ամռանը «Միլանը» լուրջ տրանսֆերներ կիրականացնի. Ժամանակն է, որ «ռոսոներիները» վերադառնան Չեմպիոնների լիգա»

«Միլանի» նոր գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իտալական ակումբի վաճառքի և առաջիկա ծրագրերի մասին:

«Մենք պետք է մրցաշրջանից առաջ նոր թիմ կառուցենք: Շատ գաղափարներ ունենք: Ուզում եմ, որ հուլիսի կեսերին մարզիչը իր ենթակայության տակ ունենա 60-70% ֆուտբոլիստներին, որոնք մենք ցանկանում ենք գնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կարող եմ վստահեցնել, որ «Միլանը» լուրջ տրանսֆերներ է իրականացնելու:

Մենք ՝ Միլանն ենք: Մենք չենք կարող սպասել և տեսնել, թե ինչ կարող է լինել: Մենք շատ ենք ուզում վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մենք երկար ժամանակ է չենք մասնակցել այդ մրցաշարին: Հաջորդ մրցաշրջանում մեր նպատակն է լինելու հայտնվել լավագույն քառյակում»,- ասել է Ֆասոնեն:

Նշենք, որ «Միլանի» նոր սեփականատարերն են  Յոնհոնգ Լին և Դևիդ Հանը: