Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկինյոսին ցանկանում են տեսնել Անգլիայում

ՊՍԺ պաշտպան Մարկինյոսի ծառայություններով սկսել են հետաքրքրվել անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

22-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է ձեռք բերել ոչ միայն «Ինտերը», այլ նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 50 մլն եվրո, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստին և գերադասում է փոխանակել նրան, եթե Մարկինյոսը այնուամենայնիվ որոշի հեռանալ:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում նոր պաշտպանի տեսնել , քանի որ Ջոն Տերին այլևս առաջվա մարզավիճակում չէ: Բացի այդ, Կոնտեն հաջորդ մրցաշրջանում ցանկանում է օգտագործել 3-5-2 դասավորությունը: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը  թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին տրամադրել է շուրջ 200 մլն ֆունտ տրանսֆերային գումար, որպեսզի պորտուգալացին «կարմիր սատանաներին» վերադարձնի Չեմպիոնների լիգա:

Անցած ամռանը ՊՍԺ-ն արդեն մերժել է «Բարսելոնայի» 45 մլն-անոց առաջարկը, սակայն իսպանական Sport-ի համաձայն՝ բրազիլացին արդեն տեղեկացրել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ այս մրցաշրջանից հետո:

Հիշեցնենք, որ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին «Ռոմայից»: Ֆրանսիական ակումբի  կազմում  բրազիլացին մասնակցել 118 խաղի և նվաճել 8 տիտղոս:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

«Չելսին» գրեթե համաձայնության է հասել Լուկակուի հետ

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ