Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարիո Գյոտցեի համար մրցաշրջանն ավարտված է

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Ֆուտբոլիստը, որին վերջին շրջանում մկանային վնասվածքներն են հետապնդում, նյութափոխանակության խնդիրներ ունի:

 

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ գերմանացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ, սակայն դա այս խաղաշրջանում այլևս տեղի չի ունենա:

Ավելացնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Գյոտցեն 11 խաղ է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: