Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարիա Գևորգյանը ձախողեց մրցաշարի մեկնարկն ու վերջնագիծը

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն այնքան էլ հաջող հանդես չեկավ Յուրմալայում անցկացված արագ շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Մարիան անցկացրած 11 հանդիպումներում վաստակեց 5 միավոր և 132 մասնակիցների մեջ գրավեց 83-րդ տեղը:

Նա հատկապես անհաջող հանդես եկավ մրցաշարի մեկնարկում և վերջնագծում: Մեկնարկային երկու տուրերում հայ շախմատիստուհին պարտվեց, իսկ ավարտական 3 տուրերում վաստակեց ընդամենը կես միավոր:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

Մարիա Գևորգյանը պահպանեց չեմպիոնուհու իր տիտղոսը

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը կմասնակցեն Շարժայի մրցաշարին

«Երևան օփեն» մրցաշարի գլխավոր մրցանակը բաժին հասավ հայ շախմատիստին

Հովհաննես Գաբուզյանը պահպանում է առաջատարի դիրքերը

Մեր թիմը առջևում է շախմատի ուսանողական խաղերում