Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Marca. «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները վիրավորել և թքել են Մեսսիի վրա

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, ովքեր երեկ դարձան աշխարհի ակումբային չեմպիոն, Տոկիոյի օդանավակայանում իրենց հասցեին վիրավորանքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է Marca-ն, անձնագրի ստուգման բաժնում «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները վիրավորել էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին և թքել են կատալոնացիների հարձակվող Լեո Մեսսիի վրա:

Ըստ թերթի, Լուիս Էնրիկեի և «Բարսայի» մի քանի ֆուտբոլիստների  միջամտելուց հետո երկրպագուները հանգստացել են: