Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Marca: Հաջորդ շաբաթ Անչելոտին 3 տարվա պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ

Մյունխենի «Բավարիան» հաջորդ շաբաթ կհայտարարի Կառլո Անչելոտիի նշանակումը որպես թիմի գլխավոր մարզիչ:

56-ամյա մասնագետը, ով «ջենթլմենական համաձայնություն» ուներ «Բավարիայի» հետ, մյունխենյան ակումբի հետ կստորագրի 3 տարվա պայմանագիր:

Ակնկալվում է, որ գերմանական ակումբը այդ մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ նշվել էր, որ ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագիրը «Բավարիայի» հետ: