Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մանչեսթերյան թիմերը ռեկորդային առաջարկ են նախապատրաստում «Բարսելոնայի» առաջատարներից մեկի համար

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են Լա լիգայի նախորդ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր Լուիս Սուարեսի ծառայություններով՝ հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գվարդիոլայի համար Սուարեսն Ագուերոյին փոխարինելու հիմնական թեկնածուն է: Իսպանացի մասնագետը վերջին շրջանում չի վստահում արգենտինացի հարձակվողին:

Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Ժոզե Մոուրինյոն, որը պատրաստ է հերթական տրանսֆերային ռեկորդը սահմանել՝ ուրուգվայցու համար վճարելով 135 միլիոն ֆունտ: Նշվում է, որ վերջին շրջանում Իբրահիմովիչն աչքի չի ընկնում ռմբարկուական հատկանիշներով, իսկ մանկունյանցիներին ստաբիլ գոլահար է պետք: