Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանումը Դոնի Ռոստով (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ռուսական «Ռոստովը» մարտի 9-ին ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»։ VivaroNews.am-ը Դոնի Ռոստովում է և ներկայացնում է ամենահետաքրքիրն այստեղից։

Մարտի 7-ի ուշ երեկոյան, ժամը 22։00-ին «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռը վայրէջք կատարեց Դոնի Ռոստովի օդանավակայանում, որի հարևանությամբ ֆուտբոլիստներին սպասում էին բազմաթիվ երկրպագուներ՝ մոտ 4-500։ Ներկաները նշում էին, որ այս անգամ երկրպագուների թիվն ավելի շատ է, քան եղել է «Ատլետիկոյին» և «Բավարիային» դիմավորելիս։ Նախ՝ «Կարմիր սատանաների» երկրպագուներն ավելի շատ են, բացի այդ՝ մեծ թիվ էին կազմում հայ երկրպագուները, ովքեր եկել էին հատուկ Հենրիխ Մխիթարյանի համար։ Ամենուր լսելի էր հայերեն խոսք, պտտվում էր հայկական դրոշը, իսկ տեղի հայերը մեզ շատ ջերմ էին ընդունում և առաջարկում օգնել ցանկացած հարցով։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանեցին և առանձին մուտքով դուրս եկան՝ անմիջապես բարձրանալով ավտոբուս։ Միայն թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն էր, որ մոտեցավ ու ողջունեց երկրպագուներին, բաժանեց ստորագրություններ։ Ոստիկանները ոչ մեզ, ոչ էլ երկրպագուներին չթողեց ինչ-որ կերպ մոտենալ ու ողջունել ֆուտբոլիստներին։ Շուտով ավտոբուսը հեռացավ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հանգրվանեց Mercury հյուրանոցում։ Ակումբը վարձել է ողջ հյուրանոցը, որպեսզի ֆուտբոլիստներին չանհանգստացնեն։

Մարտի 8-ին, Երևանի ժամանակով 14։30 տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մամուլի ասուլիսը, որը մենք կներկայացնենք մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ։ Շարունակեք հետևել մեր նյութերին՝ Դոնի Ռոստովից։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին