Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կաց կթողնի «Սիթիի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին: Պորտուգալացի մասնագետը նաև անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչի շուրջ պտտվող լուրերին:

«Վալենսիան և Հերերան կխաղան հինգշաբթի, սակայն Պոգբան չի կարողանա օգնել թիմին, նա առողջական խնդիրներ ունի:

Չգիտեմ, թե ինչ կորոշվի «Օլդ Թրաֆորդում» Զլատանի ապագայի վերաբերյալ: Ինձ դա չի հետաքրքրում: Մենք միայն մտածում ենք Իբրահիմովիչի վիրահատության մասին, նա ապահով ձեռքերում է: Զլատանը պետք է ապաքինվի վնասվածքից և հոգեբանորեն նախապատրաստվի հաջորդ քայլը կատարելուն:

Կարծում եմ Իբրահիմովիչը հիմա ավելի կարևոր է, քան իմ ցանկությունները: Ես միշտ ուզում եմ, որ ֆուտբոլիստները ուրախ լինեն: Բայց ներկա պահին պետք չէ ժամանակ վատնել և խոսել նրա ապագայից, քանի որ նրան շատ լուրջ վիրահատության է սպասում»,-ասել է Ժոզե Մոուրինյոն: