Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական ֆուտբոլիստն է լքել թիմը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է թիմի պաշտպան Թեյլոր Բլեքետի՝ «Ռեդինգ» տեղափոխության մասին: 22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան էր, ով իր նորամուտը նշել էր Լուի վան Գալի գլխավորությամբ, իսկ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Սելթիկում»: Նշենք, որ «Ռեդինգի» մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Յապ Ստամը:

Ըստ անգլիական մի շարք աղբյուրների՝ Ժոզե Մոուրինյոն թեթևացնում է թիմի կազմը մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ևս մեկ պաշտպան գնելու համար: Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց նաև մեկ այլ պաշտպանի՝ Կեմերոն Բորտուիկ Ջեքսոնին վարձավճարով «Վուլվերհեմթոնին» հանձնելու մասին: