Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականներն՝ «Արսենալի» դեմ խաղում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն է կրել «Արսենալից»: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին:

Manchester Evening News-ն, ավանդույթի համաձայն, 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստներին: Մխիթարյանը ստացել է 5 գնահատականը: Կայքը նրա ելույթի վերաբերյալ գրել է. «Ստիպված էր հաճախակի փոխհատուցել Դարմիանի կոպիտ սխալները պաշտպանությունում, բայց Օքսլեյդ-Չեմբերլենը շատ արագ էր Հենրիխի համար: Փորձում էր խաղն իր վրա վերցնել, բայց, մեղմ ասած, չէր ստացվում»:

5 գնահատականն են ստացել նաև Քրիս Սմոլինգը, Անդեր Էրերան, Մայքլ Քարիկը և Խուան Մատան, իսկ ամենացածր՝ 4 բալով են գնահատվել Ուեյն Ռունին, Ֆիլ Ջոնսը և Մատեո Դարմիանը: Ամենաբարձր՝ 7 գնահատականն են ստացել Դավիդ դե Խեան և Աքսել Տուանզեբեն:

The Sun-ը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներից 10-ին տվել է 6 գնահատականը: Հետաքրքիր է, որ միայն դարպասապահ Դե Խեան է ստացել ամենացածր՝ 5 գնահատականը:

Daily Mail-ը Մխիթարյանի ելույթը գնահատել է ավելի ցածր՝ 5 բալով: Ընդ որում, դա ամենացածր բալն է «Յունայթեդի» ֆուտբոլիստների շրջանում, որը ստացել է նաև Անտոնի Մարսիալը: 5,5 գնահատականն է ստացել Ռունին, 6՝ Դե Խեան, Ջոնսը, Սմոլինգը, Քարիկը և Մատան, 6,5՝ Տուանզեբեն, Դարմիանը և Էրերան:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին