Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները՝ «Բառնլիի» դեմ խաղում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Բառնլիին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին:

Բրիտանական ԶԼՄ-ները 10 բալանոց համակարգով գնահատել են մանկունյական թիմի ֆուտբոլիստների ելույթը: Manchester Evening News-ը Մխիթարյանին տվել է 6 գնահատականը՝ ավելացնելով. «Հարմարավետ էր զգում գնդակի հետ»: «Կարմիր սատանաներից» ամենաբարձր՝ 8 գնահատականն են ստացել Էրիկ Բային ու Անտոնի Մարսիալը, իսկ ամենացածր՝ 4 բալով է գնահատվել Դեյլի Բլինդը:

The Sun-ը նույնպես Մխիթարյանին տվել է 6 գնահատականը: «Յունայթեդի» կազմում լավագույնն են ճանաչվել Մարսիալը, Բային և Էրերան (8-ական բալ): 7 գնահատականն է ստացել մնացած ամբողջ կազմը, բացառությամբ Դե Խեայի, Դարմիանի և Լինգարդի (6-ական բալ):

Daily Mail-ն էլ չի տարբերվել մյուս կայքերից և հայ կիսապաշտպանի ելույթը գնահատել է 6 բալով: Ամենաբարձր՝ 8 գնահատականին է արժանացել Մարսիալը, նրան հաջորդել են Բային (7,5), Էրերան և Պոգբան (7-ական բալ):

 


«Մանչեսթեր Յունայթեդի» երկու կիսապաշտպան բաց կթողնի «Տոտենհեմի» հետ խաղը

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին

FA-ն «Բարնլիի» ֆուտբոլսիտին որակազրկել է 18 ամսով

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բարնլիին», Մխիթարյանը խաղաց հանդիպման վերջում(տեսանյութ)

«Բարնլի» -«Մանչեսթեր Յունայթեդ». Մանկունիացիները 2 գնդակի առավելություն ունեն առաջին խաղակեսում(տեսանյութ)

«Բարնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ «Բառնլիի» դեմ խաղում

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Բառնլիի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարնլիի» երիտասարդ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գեղեցիկ գոլ է խփել (տեսանյութ)

Օրվա հերոսները. Անգլիայի 5-րդ դիվիզիոնի թիմը հաղթեց ՊԼ ակումբին և դուրս եկավ գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Բարնլիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թոշակառուների հետ

FA-ն պատժեց Վենգերին (տեսանյութ)

«Արսենալ» – «Բարնլի» խաղը ֆանտաստիկ ստացվեց (տեսանյութ)

Մոուրինյոն որակազրկվեց

Մոուրինյոն կարող է կրկին որակազրկվել

«Յունայթեդը» չհաղթեց առանց Մխիթարյանի