Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկու ֆուտբոլիստ ձեռք բերել ֆրանսիական գրանդերից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն տրամադրել 80 մլն. եվրո երկու կիսապաշտպան ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է Express-ը, պորտուգալացի մարզիչը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշպան Բլեզ Մատյուիդիին և «Մոնակոյի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային:

Անգլիական պարբերականի հաղորդմամբ, ՊՍԺ-ն Մատյուիդիին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ֆրանսիացին գերադասում է միանալ Պոլ Պոգբային:

Իր հերթին «Մոնակոն» համաձայն է բաց թողնել Սիլվային, սակայն ոչ պակաս քան 50 մլն. եվրոյով:

22-ամյա պորտուգալացի կիսապաշտպանով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: