Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր կիսապաշտպան ձեռք կբերի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է  «Տոտենհեմի» կիսպաշտպան Էրիկ Դայերի ծառայություններով:

Մանկունիական ակումբը ցանկանում է ամռանը Դայերին տեսնել իր կազմում: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է Դայերին առաջարկել հենակետային կիսապաշտպանի դիրքը: Անգլիական ակումբը 23-ամյա կիսապաշտպանի համար առաջարկում է 40 մլն. ֆունտ ստերլինգ:

Դայերը ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 56 խաղ՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: