Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության արդյունքներով կաշխատի մոտ 100-150 մլն ֆունտ ստեռլինգ:

Ըստ Spreadex ֆինանսական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների՝ մանկունյական ակումբն այս պահին գլխավորում է Պրեմիեր լիգայի ամբողջ պատմության մեջ ամենաշատ պարգևավճարներ ստացած ակումբների ցուցակը՝ սկսած 1992/93թթ. մրցաշրջանից:

«Կարմիր սատանաներն» իրենց բյուջեն հարստացրել են 870,3 մլն ֆունտով: Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս առաջնության ավարտից հետո կդառնա անգլիական առաջին ակումբը, որը վաստակած կլինի մրցանակային մեկ միլիարդ ֆունտ:

«Արսենալն» ընդհանուր ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (842,8 մլն ֆունտ), իսկ եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» (815,4 մլն):

Տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (815,36 մլն), «Տոտենհեմը» (750,28 մլն), «Մանչեսթեր Սիթին» (723,49 մլն), «Էվերտոնը» (700, 26 մլն), «Նյուքասլը» (649,35 մլն), «Աստոն Վիլան» (649,23 մլն) և «Վեստ Հեմը» (585,2 մլն):