Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մադրիդի «Ատլեիկոյի» միանգամից 3 ֆուտբոլիստներով: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է այս ամռանը մադրիդյան ակումբից ձեռք բերել պաշտպանի, հարձակվողի և դարպասապահի:

Ինչպես ավելի վաղ հայտնել է անգլիական մամուլը, մանկունիացիների դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի«Ռեալ», ինչն էլ ստիպել է թիմի պորտուգալացի մարզչին նոր դարպասապահ փնտրել:

Չնայած այն բանին, որ Մոուրինյոն փորձում է իսպանացուն բաց չթողնել, դե Խեան ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը: Որպես փոխարինող Մոուրինյոն ցանկանում է «կարմիր սատանաների» կազմում տեսնել «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին: Դարպասապահի հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո:

Բացի Օբլակից Մոուրինյոն ցանկանում է «Օլդ Թրաֆորդում» տեսնել մադրիդյան ակումբի պաշտպան Խոսե Խիմենեսին և հարձակվող Անտուան Գրիզմանին: