Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» գաղտնի բանակցություններ է վարել «Նապոլիի» աստղի հետ

«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը կարող է շարունակել կարիերան Անգլիայում: Ընթացիկ մրցաշրջանում նեապոլական ակումբի լավագույն ռմբարկուն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում:

Il Matino-ն փոխանցում է, որ «Կարմիր սատանաների» ներկայացուցիչները  շուրջ 2 ժամ փակ դռների ետևում բանակցություններ են վարել 29-ամյա ֆուտբոլիստի հետ: Սակայն բելգիացի ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները չեն հաստատել այդ տեղեկատվությունը:

Մերտենսի պայմանագիրը ակումբի հետ սպառվում է 2018 թվականին, իսկ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս դրական պտուղներ չեն տալիս: Իտալական ակումբում կիսապաշտպանին առաջարկում են պայմանագիր կնքել մինչև  2021 թվականը և գրեթե կրկնակի բարձրացնել աշխատավարձը, սակայն ֆուտբոլիստին  այդ պայմանները չեն բավարարում:


Կանավարոյի գլխավորած չինական ակումբը նշանառության տակ է առել ևս մեկ աստղի

ՉԼ ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներն այս պահին

ՈՒԵՖԱ-ն Ռամոսի երկրորդ գոլը գրանցել է Մերտենսի հաշվին՝ որպես ինքնագոլ (տեսանյութ)

«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ»՝ 1-0. Մերտենսն առաջ է մղում տանտերերին (տեսանյութ)

Մերտենսը «Ռոմայի» դարպասը խփած գնդակը նվիրել է իր շանը՝ Ջուլիետային (տեսանյութ)

Կապելո. «Եթե «Ռեալը» շարունակի սխալներ թույլ տալ, ապա «Նապոլին» կարող է պայքարից թողնել նրան»

Մերտենս. «Դժվար էր մերժել չինացիների առաջարկը. դա երաշխավորում էր երեխաներիս ու նույնիսկ թոռներիս շքեղ կյանքը»

Դրիս Մերտենսը՝ Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի Ա Սերիայում կրկնվել է 42 տարվա վաղեմության ցուցանիշը

Բուֆոնը, Մեսին, Օզիլը հայտնվել են ՉԼ-ի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում