Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն ցականում են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել «Մոնակոյի» կիսպաշտպան Թիմուե Բակայոկոյին:

Անգլիական մամուլում լուրեր էին տարածվում, որ Բակայոկոն արդեն համաձայնության է եկել «Չելսիի» հետ և պատրաստվում է ամռանը տեղափոխվել «Ստեմֆորդ Բրիջ»: «Չելսին» «Մոնակոյին» առաջարկել էր 40 մլն. ֆունտ 22-ամյա կիսապաշտպանի համար:

Սակայն հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն նույնպես նմանատիպ առաջարկներ են արել «Մոնակոյին» իրենց գործակալների միջոցով:

Եթե «Չելսիի» հետ գործարքը չհաջողվի, Բակայոկոն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հավելենք, որ ֆրանսիական ակումբը արդեն փոխարինող է գտել Բակայոկոյին: Նրանք արդեն առաջարկով դիմել են «Անդերլեխտի» ֆուտբոլիստ Յուրի Տիլեմանսին: