Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն. ֆունտ կծախսի «Տոտենհեմից» ֆուտբոլիստներ գնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքված է «Տոտենհեմի» 3 ֆուտբոլիստի տեղափոխությամբ, տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Անգլիական լրատվամիջոցի փոխանցմամբ, պորտուգալացի մասնագետը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ու ամեն գնով ձեռք կբերի լոնդոնյան ակումբի պաշպաններ Կայլ Ուոքերին, Դենի Ռոուզին և կիսապաշտպան Էրիկ Դայերին:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունն էլ պատրաստ է 110 մլն. ֆունտ ծախսել այդ ֆուտբոլիստների տեղափոխությունները գնելու համար: