Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Սիթին» երեք ֆուտբոլիստների ձեռքբերման համար կծախսի 133 մլն եվրո

«Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն, «Սաութհեմփթոնի» պաշտպան Ռայան Բերտրանը և «Միդլսբրոյի» պաշտպան Բեն Գիբսոնը գտնվում են «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:

Ըստ The Sun-ի՝ այդ երեք ֆուտբոլիստների տեղափոխությունների համար «քաղաքայինները» պատրաստվում են ծախսել մոտ 115 մլն ֆունտ (133 մլն եվրո):

Հաղորդվում է, որ Պեպ Գվարդիոլան ցանկանում է կիսապաշտպանական գիծն ամրապնդել Կարվալյուի միջոցով, ով հաջող է հանդես եկել Պորտուգալիայի հավաքականի կազմում «Եվրո-2016»-ում:

Բերտրանի ձեռքբերումը միտված կլինի պաշտպանության ձախ եզրն ամրապնդելուն: Թեև «Սաութհեմփթոնի» նախագահը հայտարարել էր, որ ակումբն ամռանը հրաժարվելու է առաջատարներին վաճառելուց, Բերտրանի հեռանալը շատ հավանական է: Ինչ վերաբերում է Գիբսոնին, ապա «Միդլսբրոյի» ավագը ևս մեկ տարբերակ կլինի Գվարդիոլայի համար պաշտպանության կենտրոնում:


«Մանչեսթեր Սիթին» հաղթանակի շնորհիվ շրջանցեց «Լիվերպուլին» ու բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

Անգլիական թիմը մոտ է Դոնարումայի տրանսֆերը ձեռք բերելուն

Հարտը կվերադառնա Անգլիա

«Մանեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական(տեսանյութ)

Ամռանը «Մանչեսթեր Սիթիից» անվճար կարող է հեռանալ 7 ֆուտբոլիստ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

Ագուերոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Պեպ Գվարդիոլա. «Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա Եվրոպայի լիգայի հաղթող»

«Լեսթերը» ՉԼ-ին մասնակցությունից ավելի քիչ գումար է ստացել, քան ԱՊԼ-ից դուրս մնացած «Սանդերլենդը»

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Ման Յունայթեդը», «Ման Սիթին» և «Բարսելոնան» առաջարկ են կատարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար