Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Սիթին» երեք ֆուտբոլիստների ձեռքբերման համար կծախսի 133 մլն եվրո

«Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն, «Սաութհեմփթոնի» պաշտպան Ռայան Բերտրանը և «Միդլսբրոյի» պաշտպան Բեն Գիբսոնը գտնվում են «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:

Ըստ The Sun-ի՝ այդ երեք ֆուտբոլիստների տեղափոխությունների համար «քաղաքայինները» պատրաստվում են ծախսել մոտ 115 մլն ֆունտ (133 մլն եվրո):

Հաղորդվում է, որ Պեպ Գվարդիոլան ցանկանում է կիսապաշտպանական գիծն ամրապնդել Կարվալյուի միջոցով, ով հաջող է հանդես եկել Պորտուգալիայի հավաքականի կազմում «Եվրո-2016»-ում:

Բերտրանի ձեռքբերումը միտված կլինի պաշտպանության ձախ եզրն ամրապնդելուն: Թեև «Սաութհեմփթոնի» նախագահը հայտարարել էր, որ ակումբն ամռանը հրաժարվելու է առաջատարներին վաճառելուց, Բերտրանի հեռանալը շատ հավանական է: Ինչ վերաբերում է Գիբսոնին, ապա «Միդլսբրոյի» ավագը ևս մեկ տարբերակ կլինի Գվարդիոլայի համար պաշտպանության կենտրոնում: