Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Խաղին ընդառաջ

Manchester City Manchester United
  • Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
  • «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
  • «Էթիհադ» մարզադաշտ
  • 20.03.2016, 20։00

Խաղից առաջ

Երբ խաղում են Մանչեսթերը ներկայացնող երկու թիմերը, միայն մեկ հարց է լինում բոլոր երկրպագուների մոտ. «Այս անգամ ի՞նչ գույնի կլինի Մանչեսթերը՝ կապու՞յտ, թե՞ կարմիր»։ Այս խաղին թիմերը մոտենում են մրցաշարային ոչ այնքան լավ դրության պայմաններում։ «Սիթին» միայն 4-րդն է այս առաջնությունում, իսկ «Յունայթեդն», ընդհանրապես, հանգրվանել է 6-րդ տեղում ու իրենից առաջ է թողել նույնիսկ «Վեսթ Հեմին»։ Ի՞նչ է սա նշանակում. այն, որ երկու թիմերն էլ կռիվ են տալու դաշտում երեք միավոր վաստակելու համար։ Այս խաղում վաստակած միավորները կարող են կենսական լինել թիմերից յուրաքանչյուրի համար։

Manchester-United-vs-Manchester-City

«Սիթին», որ առաջատար «Լեսթերին» արդեն զիջում է 15 միավորով, դժվար թե կարողանա միանալ չեմպիոնական մրցավազքին, բայց Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցն էլ դեռ վերջնական լուծված չէ, քանի որ «Վեսթ Հեմը» շնչում է թիկունքից։ Իսկ ահա «Յունայթեդը» վերոհիշյալ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար պետք է կարողանա քառյակից հեռացնել հենց «քաղաքաբնակներին», եթե պայմանականորեն հաշվի առնենք, որ «Վեսթ Հեմին» նրանք կկարողանան շրջանցել։ Հակառակ դեպքում հաջորդ մրցաշրջանում ևս «կարմիր սատանաները» պետք է բավարարվեն Եվրոպա լիգայում խաղալով։

Մինչ այս հանդիպումը երկու թիմերն էլ մասնակցել են եվրոգավաթային հանդիպումների։ Եթե «Յունայթեդը» երկու խաղերի արդյունքում զիջեց «Լիվերպուլին» ու դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից, «Սիթին» կարողացավ պահպանել Կիևում ձեռք բերած առավելությունն ու անցնել «Դինամոյի» արգելքը՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ նրան բաժին հասավ ՊՍԺ-ն։ Փաստացիորեն, Պելեգրինիի թիմը էմոցիոնալ ավելի լավ վիճակով է մոտենում հանդիպմանը։

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

«Մանչեսթեր Սիթի» – Հարտ, Սաբալետա, Մանգալա, Օտամենդի, Կլիշի, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Ստերլինգ, Տուրե, Սիլվա, Ագուերո

«Մանչեսթեր Յունայթեդ» – Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Բլինդ, Ռոխո, Քարիկ, Ֆելաինի, Ռեշֆորդ, Լինգարդ, Մատա, Մարտիալ

Հանդիպմանը չեն մասնակցի

1719190-36382184-2560-1440

«Մանչեսթեր Սիթի» – Վենսան Կոմպանի, Կևին դե Բրույնե, Ֆաբիան Դելֆ, Սամիր Նասրի

«Մանչեսթեր Յունայթեդ» – Անդեր Հերերա, Ուեյն Ռունի, Լյուկ Շոու, Ուիլ Քին, Ֆիլ Ջոնս

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Դեմ առ դեմ

Պրեմիեր լիգայում թիմերի միջև կայացած վերջին 6 խաղերից 4-ում հաղթել են «Սիթիի» ֆուտբոլիստները, մեկական անգամ էլ խաղն ավարտվել է ոչ-ոքի ու «Յունայթեդի» հաղթանակով։ Վերջին 5 խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

662«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» 676
662«Մանչեսթեր Յունայթեդ» 4-2 «Մանչեսթեր Սիթի» 676
676«Մանչեսթեր Սիթի» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» 662
662«Մանչեսթեր Յունայթեդ» 0-3 «Մանչեսթեր Սիթի» 676
676 «Մանչեսթեր Սիթի» 4-1 «Մանչեսթեր Յունայթեդ» 662

Հետաքրքիր փաստեր

Sergio-Aguero-Man-City

  • «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 8 արտագնա խաղերից միայն մեկում է հաղթանակ տարել ԱՊԼ-ում (Հ1, ՈՈ3, Պ4)
  • Սերխիո Ագուերոն ԱՊԼ-ի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 7 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ, ու եթե նա ևս մեկ գոլ խփի, կհավասարվի դերբիների ռեկորդակիր Ուեյն Ռունիի ցուցանիշին, ով խփել է 8 գոլ։
  • Մանուել Պելեգրինին կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» առաջին մարզիչը, ով ԱՊԼ-ում 4 անգամ հաղթանակ է տոնել «Յունայթեդի» նկատմամբ քաղաքային դերբիում։ Նրանից առաջ նման հաջողության հասել է միայն Ջո Մերսերը հեռավոր 1970 թվականին։
  • Մարկուս Ռեշֆորդը «Յունայթեդը» վերջին 4 գոլերից 3-ին մասնակցություն է ունեցել առաջնության շրջանակներում՝ երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։
  • «Յունայթեդը» «Մանչեսթեր Սիթիին» երեք արտագնա խաղ շարունակ չի պարտվել դեռևս 1955 թվականից սկսած։

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին