Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մամիկոն Ղարիբյանի և Մարիամ Մկրտչյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստներից

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցներն անցկացրին 8-րդ տուրի հանդիպումները: Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի Ֆարիդ Մուստաֆաևին: Մամիկոնը 5,5 միավորով բարձրացավ 18-րդ հորիզոնական: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Մամիկոն Ղարիբյանը 1,5 միավորով է հետ մնում երկու առաջատարներից:

Տարիքային այս խմբում հաղթանակներ տոնեցին նաև Գոռ Գրիգորյանը (4,5 միավոր), Սարգիս Սարգսյանը, Սևակ Մանուկյանը (4 -ական միավոր): 4-ական միավոր վաստակած Գրիգոր Դավթյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Արշակ Մելքոնյանը պարտվեց:

8-րդ տուրն անհաջող էր մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից հայ շախմատիստուհիներից շատերի համար: Ցավոք պարտվեց Մարիամ Մկրտչյանը, որի մրցակցուհին հնդիկ Դեշմուխ Դիվյուն էր: Մարիամը 5,5 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական: Նա արդեն 1,5 միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասաուբաևայից:

Պարտություններ կրեցին նաև Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Հասմիկ Քոչինյանն ու Նադեժդա Խաչատրյանը: Միակ հաղթանակը տարավ Մարիետա Խաչատրյանը, ով Աստղիկ Հակոբյանի հետ ունի 4 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Արսեն Դավթյանը հաղթելով չինացի Զոնգքսին Լիին, վաստակեց 5,5 միավոր: Նա 1,5 միավորով է հետ մնում առաջատարից: Տուրը հաղթական էր նաև Հայկ Գրիգորյանի, Գոռ Սարգսյանի և Էմին Օհանյանի համար: Այս եռյակից լավագույն արդյունքն ունի Հայկը, որի հաշվին 5 միավոր է գրանցված: Դավիթ Գասպարյանն ու Էրիկ Հակոբյանը պարտվեցին:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Նիկոլայ Հովյանը հաղթելով ուկրաինացի Կիրիլ Նեստերենկոյին, վաստակեց 5,5 միավոր և տեղափոխվեց 21-րդ հորիզոնական: Հովյանն առաջատարից 2 միավորով է հետ մնում: 4-ական միավոր վաստակած Ռուդոլֆ Փաշիկյանը պարտվեց, իսկ Մենուա Հակոբյանը ոչ-ոքի խաղաց:

Մինչև 10  տարեկան աղջիկների մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունքն ունեցող Սեդա Բադալյանը պարտվեց ու 4,5 միավորով նահանջեց 42-րդ հորիզոնական: Անհաջողության մատնվեցին նաև Անետա Ասկարյանն ու Թամար Գոգինյանը: Միակ հաղթանակը տոնեց Նարե Մեյրոյանը:

Ամենակրտսեր տարիքային խմբում Անգելինա Ղուկասյանը և Սյուզաննա Առաքելյանը հաղթանակներ տոնելով, վաստակեցին 3,5-ական միավոր: Իսկ 3 միավոր  ունեցող Էմմա Մխիթարյանը պարտվեց:


Հայտնի են ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության հաղթողները

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Հայ շախմատիստների հաղթական օրը

3 հայ շախմատիստներ կմասնակցեն Խազարի գավաթի խաղարկությանը

Դավիթ Գասպարյանը 5-րդն է ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Նիկոլայ Հովյանը պահպանեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը

Հայ շախմատիստներից միայն 8-ամյա Նիկոլայ Հովյանն է մեդալների հավակնում

Հայ շախմատիստներից լավագույնը Մարիամ Մկրտչյանի արդյունքն է

Երեք հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են

Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը զիջեցին առաջատարի դիրքերը

Մամիկոն Ղարիբյանն իր տիտղոսին արժանի խաղ է ցուցադրում

Հայ շախմատիստներից 5-ը շարունակեց հաղթարշավը