Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մալագայի» սեփականատեր. «Կատալոնիայի տականքները չեն զգա չեմպիոնության համը»

«Մալագայի» սեփականատեր Աբդուլա Ալ-Տանին իր թվիթերյան էջում վիրավորել է «Բարսելոնային»:

Կատալոնական ակումբի երկրպագուներից մեկը թվիթերում դիմել էր «Մալագային» հաղթել «Ռեալին» Իսպանիայի առաջնության վերջին տուրում, իսկ ահա շեյխը որոշել էր այդ գրառմանը հետևյալ կերպ պատասխանել ՝

«Այո, թող Աստված օգնի մեզ հաղթել այդ խաղում, բայց Կատալոնիայի տականքները չեն զգա չեմպիոնության համը»,- պատասխանել է Ալ-Տանին:

Ավելի վաղ «Մալագայի» գլխավոր մարզիչ Միչելը, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը անցկացրել է «Ռեալում», խոստովանել է, որ չէր ցանկանա առաջնության հաղթողի հարցը որոշվեր վերջին տուրում, որտեղ իր թիմը մրցելու է «Արքայական ակումբի» հետ: