Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մաքս Ֆերստապենը՝ Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթող

Բարսելոնայում տեղի ունեցավ «Ֆորմուլա-1»-ի Իսպանիայի Մեծ մրցանակը: Հաղթող ճանաչվեց «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը: «Ֆերարիի» ավտոարշավորդ Քիմի Ռայկոնենը գրանցեց երկրորդ արդյունքը, իսկ Սեբաստյան Ֆետելը՝ երրորդ: «Մերսեդեսի» ավտոարշավորդներ Լյուիս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը վթարի պատճառով չավարտեցին մրցարշավը:

 1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») – 66 շրջան

2. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +0,616

3. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +5,581

4. Դենիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +43,950

5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +45,271

6. Կառլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսո») +1.01,395

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.19,538

8. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.20,507

9. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +1 շրջան

10. Դենիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան