Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մացեյ Կալիշչուկ. «Հաղթանակից բացի ցանկացած այլ արդյունք աղետ կլինի Լեհաստանի համար»

Լեհաստանի ամենահին ու հեղինակավոր մարզական օրաթերթերից մեկի՝ Przegląd Sportowy-ի լրագրող Մացեյ Կալիշչուկը VivaroNews.am-ի թղթակցին պատմել է Լեհաստան – Հայաստան խաղին ընդառաջ Վարշավայում տիրող տրամադրությունների մասին:

-Ինչպե՞ս են Լեհաստանում սպասում Հայաստանի հետ հանդիպմանը:

-ԵՎՐՈ-2016-ում հաջող ելույթից հետո Լեհաստանի հավաքականը մեծ հեղինակություն է վայելում մարզասերների շրջանում: Ուստի, Վարշավայի «Ազգային» մարզադաշտը, կարծում եմ, լիքն է լինելու: Մեր հավաքականը դեռ երբեք այսպիսի ուժեղ կազմ չի ունեցել, ինչքան հիմա է, ուստի մեծ ոգևորություն կա խաղից առաջ:

-Ի՞նչ սպասելիքներ ունեն մարզասերները Լեհաստան – Հայաստան խաղից:

-Լեհաստանում բոլորը հեշտ հաղթանակ են սպասում, հատկապես Հայաստան – Ռումինիա խաղից հետո: Հաղթանակից բացի ցանկացած արդյունք մեզ համար աղետ կլինի: Ես գիտեմ, որ ժամանակին մեր թիմը պարտվել է Հայաստանում, բայց հիմա մենք միանգամայն այլ ֆուտբոլիստներ ունենք: Նույնիսկ Միլիկի բացակայության պայմաններում բոլորը կարծում են, որ Լեհաստանը վստահ հաղթանակ է տանելու:

-Բացի Արկադիուշ Միլիկից, կազմում այլ կորուստներ կա՞ն:

-Խաղին հավանաբար չի մասնակցի նաև Լուկաշ Պիշչեկը, ով նույնպես վնասվածք ունի: Մեզ համար մեծ կորուստ է նաև կենտրոնական պաշտպան Միխալ Պազդանի վնասվածքը, ով որակավորման փուլում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել: Հարձակման գծում մեզ մոտ առանց Միլիկի էլ բավարար ռեսուրսներ կան առաջիկա խաղի համար:

-Արդյո՞ք անհանգստացնող չէ, որ Լեհաստանի հավաքականը միավոր կորցրեց Ղազախստանի հետ խաղում:

-Իհարկե, դա մեզ համար մեծ անակնկալ էր, բայց դա կարելի է պատահականություն համարել: Տղաները երևի որոշակիորեն թերագնահատել էին մրցակցին: Ավելի անհանգստացնող է այն, որ մեր թիմը երկու խաղում 4 գնդակ է ընդունել: Մեր տղաները նախ 2 գնդակ են խփում, իսկ ապա թուլացնում ու ընդունում: Կարծում եմ, մարզիչը համապատասխան աշխատանք կատարած կլինի, որպեսզի այս խաղում դա չկրկնվի:


Մեր մրցակիցները. Լեհաստանը հաղթանակ պոկեց, Ռումինիա – Դանիա խաղում գոլեր չեղան (տեսանյութ, մրցաշարային աղյուսակ)

Ռոբերտ Լևանդովսկին 6-րդ տարի անընդմեջ ճանաչվեց Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ

Մեր մրցակիցները. Լեհաստանի և Դանիայի հավաքականները հաղթեցին

Լուկաս Տեոդորչիկը կարող է հեռացվել Լեհաստանի հավաքականից

Լևանդովսկին՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

ՖԻՖԱ-ի նախնական վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է մի քանի տեղով

Վարուժան Սուքիասյան. «Այսօր արժանի չէինք պարտության»

Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին վայրկյանին

Լեհաստան – Հայաստան. Հայրապետյանը գնդակը հանում է դատարկ դարպասից

Լեհաստան – Հայաստան. Առաջին կեսից հետո

Լեհաստան – Հայաստան. Գաել Անդոնյանի հեռացումը

Լեհաստան – Հայաստան. Մեկնարկային կազմեր

Վարշավան և «Նարոդովի» մարզադաշտը` Լեհաստան – Հայաստան խաղից առաջ (տեսանյութեր, լուսանկարներ)

Յակուբ Կվիատովսկի. «Դանիայի դեմ Հայաստանը հիանալի է գործել»

Լեհաստան – Հայաստան. Հավանական մեկնարկային կազմերը

Յակուբ Բլաշիկովսկի.«Հայաստանը կարող է մատուցել անակնկալ»