Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

M.E.N. Մխիթարյանը պետք է լիներ հայտացուցակում, սակայն Մոուրինյոն վերջին պահին նրան դուրս է թողել

Manchester News Evening-ի լրագրող Սամուել Լաքհարստը նոր մանրամասներ է ներկայացրել կապված «Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի հայտացուցակում չհայտնվելու հետ:

Լաքհարստը գրել է, որ Մխիթարյանը ընդգրկված է եղել 20 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակում և տրամադրված է եղել, որ վերջապես երկարատև դադարից հետո կվերադառնա խաղադաշտ: Վերջինիս տվյալների համաձայն 20 ֆուտբոլիստներից 2-ը պետք է դուրս մնային հիմնական հայտացուցակից և դրանց թվում Մխիթարյանը չկար և չպետք է լիներ: Խոսվում էր, որ դա պետք է լինեին Շնեյդերլինը և Դարմիանը, կամ Մեմֆիսը Դեպայը:

Հետո տեղի ժամանակով 18:56 «Յունայթեդը» իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակեց թիմի մեկնարկային կազմը, սակայն Մխիթարյանը անգամ չկար պահեստայինների թվում:
5 րոպե անց, «ՄՅՈՒ»-ի թվիթերյան էջը ավելացրեց մի տեսանյութ, որտեղ թիմը ժամանում էր «Օլդ Թրաֆորդ» և 29 վայրկյանին, դուք կնկատեք, որ Մխիթարյանն նույնպես ժամանել է թիմի հետ ՝ երկչոտ դեմքով, ձեռքին էլ պայուսակ: Նա ինտենսիվ մարզվել էր, նա պատրաստվել էր այս խաղին, նա հույս ուներ, որ կհայտնվի հիմնական հայտացուցակում, բայց նորից տեղ գտավ տրիբունայում: Համենայնդեպս Սեմ Ջոնսթոունը մասնակցեց թիմակիցների հետ նախաղային մարզմանը (վերջինս նույնպես չէր հայտնվել հայտացուցակում):

«Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ զրկեց Մխիթարյանին խաղալու հնարավորությունից և նվաստացրեց վերջինիս: Նա շատ լավ հասկանում էր, որ պապարացիները կլուսանկարեն նրա ժամանումը The Lowry հյուրանոց և ինստագրամի օգտագերը, ով հյուրանոցի ներսում միշտ լուսանկարում և տարածում է ֆուտբոլիստների ֆոտոները, պորտուգալացին դա պետք է հասկանար, որ այդ ամենը կարող է լուրջ աղմուկ բարձրացնել «Յունայթեդի» երկպագուները շրջանում»,- գրել է Լաքհարստը:

 

 


Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն. ֆունտ կծախսի «Տոտենհեմից» ֆուտբոլիստներ գնելու համար

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

Մահացել է Պոլ Պոգբայի հայրը

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Երբ ունես 250 մլն-ի տաղանդ, բայց Մխիթարյանին ու Մատային խաղացնում ես որպես եզրային պատշպաններ». Փորձագետը քննադատում է Մոուրինյոյի մարտավարությունը

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

Ֆուտբոլի պատմության մեջ 3 ուժեղագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Ժոզե Մոուրինյոյի

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ժոզե Մոուրինյոն արգելք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների առջև