Լրացուցիչ

Ընտրել լեզուն

M.E.N. «Մոուրինյոն քննադատել էր Մխիթարյանին, բայց այսօր վստահեց և չսխալվեց»

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:

Manchester Evening News-ն ավանդույթի պես գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստների ելույթները 10 բալանոց համակարգով: Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Պարբերականը գրել է. «Երկրորդ խաղակեսը սկսեց ոչ հարմար դիրքից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Մոուրինյոն քննադատել էր Հենրիխին «Վեստ Բրոմվիչի» հետ խաղից հետո, բայց այսօր վստահեց և չսխալվեց»:

Ամենաբարձր՝ 8 գնահատականն են ստացել Լյուկ Շոուն և Էրիկ Բային: Բացի Մխիթարյանից, 7 բալ են ստացել նաև Սերխիո Ռոմերոն, Մարկոս Ռոխոն, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչը և փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը:

The Sun-ը Մխիթարյանի ելույթը գնահատել է 7 բալով, իսկ «Յունայթեդի» կազմում լավագույնը համարել է Մատեո Դարմիանին և Զլատան Իբրահիմովիչին (8-ական բալ):

Daily Mail-ը նույնպես հայ կիսապաշտպանին արժանացրել է 7 գնահատականին: Դա մանկունյական թիմին տրված ամենաբարձր գնահատականն է: 7 գնահատականն են ստացել նաև Ռոմերոն, Շոուն և Իբրահիմովիչը, իսկ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդ ռմբարկուն:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Ալեքսիս Սանչեսի դուբլն «Արսենալին» պահում է ՉԼ ուղեգրի համար մրցավազքում (տեսանյութ)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները