Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մ-19 հավաքականի նոր հաղթանակը, Կամո Հովհաննիսյանի գոլային փոխանցումը և Մանուչարյանի որակազրկումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով:Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Կիպրոսում կայացել է տեղի և Հայաստանի Մ-19 հավաքականների միջև նախատեսված ընկերական երկրորդ հանդիպումը: Այս անգամ ևս հաղթանակ են տոնել Արտակ Օսեյանի սաները: Հայաստանի ընտրանուն 12-րդ րոպեին նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ է պարգևել Կարեն Մելքոնյանը: Մեր թիմը մրցակցին հաղթել էր նաև երկու օր առաջ՝ 2-1 հաշվով՝ շնորհիվ Արմեն Նահապետյանի և Աբրահամ Պորտուգալյանի խփած գնդակների:

hEewX9ccp6o

  • Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել երեք ֆուտբոլիստի Ռուսաստանի գավաթի եզրափակիչ՝ «Ուրալ» – «Լոկոմոտիվ» (0-2) խաղում ծեծկռտուք կազմակերպելու համար: 6-խաղյա որակազրկում է ստացել նաև Եկատերինբուրգի թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
  • Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Տորպեդո-Բելազը» հյուրընկալել է «Կրումկաչիին» և հաղթանակ տոնել 3-0 հաշվով: Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին բացելու հաշիվը: Կամոն եղել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Տորպեդո-Բելազը» 5-րդ տեղում է:
  • Երևանի «Արարատի»՝ 2005 թվականին ծնվածների թիմը հունիսի 18-25-ը Կրասնոդարում կմասնակցի 12 թիմերի պայքարում անցկացվելիք մրցաշարին: Հայկական ակումբից զատ՝ մասնակիցների թվում են նաև Նալչիկի «Սպարտակը», «ՈՒՖԱ»-ն, «ԲԿՄԱ»-ն, «Վոլգարը», Սանկտ-Պետերբուրգի «Դինամոն», «Էլիստան», «Սոչին», «Կուբանը» և «Կրասնոդարը»:

bN0xO3_kASE

  • Հենրիխ Մխիթարյան. «Ես շատ բան եմ ժառանգել իմ հորից, բայց, կարծում եմ, նա ավելի արագ էր: Նա ուներ հզոր հարված և ավելի լավ գոլային հոտառություն: Ես նրանից տարբերվում եմ և մեզ համեմատելու կարիք չկա: Կարևոր չէ՝ ինչ ունակություններով և հմտություններով ես օժտված, կարևորն այն է, որ քեզ վրա աշխատես, աշխատես քրտնաջան»:
  • Հոլանդական «Վիտեսի» մարզիչ Ջոն Լամերս. «Արշակ Կորյանը լավ, շատ հեռանկարային ֆուտբոլիստ է: Նա գոլ է խփել և արդյունավետ փոխանցում կատարել գրեթե ամեն խաղում՝ խփած 10 գոլով և 9 գոլային փոխանցումով դառնալով մեր երիտասարդական թիմի լավագույն ռմբարկուն և ասիստենտը: Կարծում եմ՝ Արշակը պետք է նոր թիմ փնտրի, քանի որ հիմնական թիմում հազվադեպ է խաղում: Նրան մեծ ապագա է սպասվում»:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 28-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն սեփական հարկի տակ 2-2 հաշվով է ավարտել «Արսենալի» հետ հանդիպումը: Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արտյոմ Ավանեսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Ուկրաինայի Մ-21 առաջնության 29-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել է «Վոլինին»: Արամ Ադամյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է առաջին կեսին: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ն ընթանում է 7-րդ հորիզոնականում:
  • «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիերը հրավեր է ստացել Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականից՝ մասնակցելու «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլում ԱՄՆ-ի և Կոստա-Ռիկայի հետ հանդիպումներին, որոնք կայանալու են հունիսի 9-ին և 14-ին: Պելտիերն իր ընտրանու կազմում մասնակցել է 36 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»