Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Վահան Բիչախչյան

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները մայիսի 9-ին և 11-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնեն՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Կիպրոսի Մ-19 հավաքականին:
  • «Ալաշկերտը» 1,5 տարվա նոր պայմանագրեր է ստորագրել թիմի միանգամից 12 ֆուտբոլիստների հետ: Խոսքը Գևորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի մասին է:
  • Թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով: Սակայն հայկական ակումբն անմիջապես հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ո՛չ «Շիրակը», ո՛չ էլ անձամբ Վահանը համաձայն չեն լինի Թուրքիա տեղափոխությանը, եթե նույնիսկ իրականում լինի նման առաջարկ:
  • ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն  «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր է շնորհել «Ալաշկերտին», «Փյունիկին», «Գանձասար-Կապանին», «Բանանցին» և «Արարատին»: «Շիրակ» ակումբին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիրը շնորհվել է պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները:
  • ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Ալաշկերտի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանին 2 խաղով որակազրկել «Շիրակի» հետ առաջնության մրցավեճում կարմիր քարտ ստանալու համար, նրա ակումբին տուգանել 50000 դրամով: Իսկ «Բանանցի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը «Փյունիկի» հետ գավաթային խաղում դաշտից հեռացվելու համար որակազրկվել է 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել 25000 դրամով:
  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի առաջնության 3-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Ռուսիչին»: Թիմերը հանդիպումից առաջ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նշենք, որ «Զելինոգրադի» հետ մրցավեճում չհայտավորված ֆուտբոլիստի խաղացնելու համար «Արարատին» այդ խաղում գրանցվել է տեխնիկական պարտություն (0-3):

onG4zrvfBus

  • Մոսկվայի «Արարատից» դրա համար հանվել է 6 միավոր: Թիմը մեկնարկային 3 տուրերից հետո -5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը:
  • Հորդանանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ալ-Ջազիրան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ է տոնել «Մանշեյատի» նկատմամբ: Մարտիկ Մարտիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ալ-Ջազիրան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ խաղում ևս պարտության մատնեց Կիպրոսի ընտրանուն

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը