Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մ-17. Հայաստանի ընտրանին հաղթեց իսլանդացիներին՝ նվաճելով էլիտ ռաունդի ուղեգիր

Իսրայելի Շեֆայիմ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:

Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ է մղել Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրել է հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, իսկ 63-րդ րոպեին Կուրբաշյանը հաշիվը դարձրել է 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրել է 3:2:

Հայաստանի ընտրանին հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան


Արթուր Ոսկանյան. «Եթե մեկ մետրից չենք կարողանում գոլ խփել, ապա հաղթանակի մասին խոսելն անիմաստ է»

Արթուր Ոսկանյան. «Կրկին զգացնել է տալիս փորձի պակասը»

Արթուր Ոսկանյան. «Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա»

Արթուր Ոսկանյան. «Թիմն Անթալիայում կլինի իր լավագույն մարզավիճակում»

Արթուր Ոսկանյան. «Ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչպես պետք է հարձակվեն և պաշտպանվեն»

Արթուր Ոսկանյան. ««Բանանցն» արդեն իսկական թիմի տպավորություն է թողնում»

«Դեգերողները». Ովքե՞ր են Բարձրագույն խմբում ամենից հաճախ թիմեր փոխած ֆուտբոլիստները

Արթուր Ոսկանյան. «Լաերսիոն ու Տորեխոնն ընտանեկան խնդիրների պատճառով են հեռանում «Բանանցից»

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

Տիտո Ռամալյոն լքում է «Բանանցը»