Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մ-17. Ցավալի մեկնարկ էլիտ ռաունդում

Քիչ առաջ Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշար առաջին տուրի հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև: Գերմանիայի հավաքականը հաղթեց 10:1 հաշվով:

5՝ Դենիս Յաստրժեմբսկի՝ 1:0
30՝ Արմեն Հովհաննիսյան՝ 1:1
35՝ Գերման Կուրբաշյան (իգ)՝ 2:1
40+2 Դոմինիկ Բեկեր՝ 3:1
44 Էլիաս Աբուչաբակա ՝ 4:1
55 Նիկոլաս Գերիտ-Կյուեն 5:1
57 Էլիաս Աբուչաբակա ՝ 6:1
59 Սուրեն Հարությունյան (իգ) 7:1
70՝ Յան-Ֆետե Արփ՝ 8:1
75 Ռոբին Կեր՝ 9:1
80՝ Էրիկ Մայետչակ՝ 10:1

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Էրիկ Մելիքսեթյան 3. Արտակ Ասատրյան 5. Կարեն Հովհաննիսյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 9. Արմեն Հովհաննիսյան 10. Ժիրայր Շաղոյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18. Էրիկ Ազիզյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան