Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մ-16 հավաքականը պարտությամբ է մեկնարկել «Զարգացման գավաթում»

Մալթայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Անդորրայի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականները:

Մեր պատանեկան ընտրանին մեկնարկային տուրում մրցել է տանտերերի՝ Մալթայի հավաքականի հետ և պարտություն կրել 0-1 հաշվով:

Հայաստանի հավաքականը փետրվարի 17-ին կմրցի Ջիբրալթարի, իսկ փետրվարի 19-ին՝ Անդորրայի ընտրանու հետ: