Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լյուբիշա Տումբակովիչ. «Մենք իրական պատկերացում չունենք Հայաստանի հավաքականի ներուժի մասին»

Լյուբիշա Տումբակովիչ

Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Հայաստանի հետ խաղից առաջ Չեռնոգորիայի հավաքականի մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը պատասխանեց լրագրողների հարցերին.

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից:

– Բոլոր խաղերն էլ որակավորման փուլի սկզբից մեզ համար յուրահատուկ նշանակություն ունեն: Սա 10 խաղերից բաղկացած յուրահատուկ մինի լիգա է, և յուրաքանչյուր խաղ ունի 3 միավորի արժեք: Այս խաղի կարևորությունը նույնն է, ինչ մյուս խաղերինը: Այս պայմաններում Հայաստանի հավաքականը նախորդ խաղերում լավ արդյունք չի գրանցել, բայց կարող եմ ասել, որ շատ դեպքերում նրանց բախտը չի բերել: Նկատի ունեմ երկու խաղերում ստացած կարմիր քարտերը: Ուստի մենք այնքան էլ իրական պատկերացում չունենք Հայաստանի հավաքականի ներուժի մասին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մրցակցի ներուժն ավելի մեծ է, քան կարելի էր դատել խաղերից: Նրանք ունեն մի քանի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ: Մենք պետք է մեր լավագույն խաղը ցույց տանք, որովհետև գիտենք, որ մրցակիցն ունի նոր մարզիչ ու մեծ մոտիվացիա` շտկելու ստեղծված իրադրությունը:

– Արդյո՞ք Միրկո Վուչինիչը մասնակցելու է խաղին:

– Միրկո Վուչինիչը մեզ հետ մարզվել է վերջին շաբաթվա ընթացքում, բայց ցավոք նա չկարողացավ վերականգնվել մինչև խաղը: Ֆուտբոլիստը չի եկել Հայաստան ու չի խաղալու:

– Արդյո՞ք վաղը հնարավոր պարտությունը աղետալի կլինի Ձեզ համար:

– Աղետալի չի լինի, սակայն միավորներ կորցնելը այնքան էլ ցանկալի չէ: Մենք պարտավորություն չունենք արդյունք ապահովելու, մենք պարտավոր ենք միայն լավ խաղ ցուցադրել և առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները:


FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

Մեր մրցակիցները. Լեհաստանը հաղթանակ պոկեց, Ռումինիա – Դանիա խաղում գոլեր չեղան (տեսանյութ, մրցաշարային աղյուսակ)

Հայաստան – Չեռնոգորիա. Խաղի տեսագրությունը

«ՄՅՈՒ»-ի երկրպագուները Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը դիտելուց հետո, հորդորել են Ժոզե Մոուրինյոյին շանս տալ Հենրիխին

Հայաստան – Չեռնոգորիա ֆանտաստիկ հանդիպումը ՝ լուսանկարներով (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մեր մրցակիցները. Լեհաստանի և Դանիայի հավաքականները հաղթեցին

Հարոյան. «Հայաստանի հավաքականը շարունակելու է պայքարել Աշխարհի առաջնության ուղեգրի համար»

Մարկոս Պիզելի. «Արթուր Պետրոսյանը ցույց տվեց՝ մեր թիմը, ինչ որակներ ունի»

Շալանդ. «Արթուր Պետրոսյանը շատ բան կարող է տալ այս թիմին »

Հասարակության և հայտնի մարդկանց արձագանքը Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ հաղթանակին (թարմացվող)

Մխիթարյան. «Հանդերձարանը ցնծում էր, ձայնիցս էլ կարող եք նկատել, թե ինչքան ենք ուրախացել»

Հայաստան – Չեռնոգորիա. Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

ԱԱ 2018. Հայաստան – Չեռնոգորիա. Հավանական մեկնարկային կազմեր

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Լյուբիշա Տումբակովիչ. «Մխիթարյանը լուրջ վտանգ է ներկայացնում»

Հայաստան – Չեռնոգորիա. Մեր ընտրանին չի պարտվի