Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լուկակուն՝ «Էվերթոնի» ռեկորդակիր

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը գոլի հեղինակ դարձավ, սակայն մերսիսայդցիները չկարողացան խուսափել պարտությունից:

Այսպիսով՝ 23-ամյա հարձակվողն «Էվերթոնի» կազմում իր 61-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում՝ շրջանցելով Դանկան Ֆերգյուսոնի ցուցանիշը, սահմանելով ռեկորդ:

Այժմ Լուկակուն «Էվերթոնի» պատմության լավագույն ռմբարկուն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: