Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լուիս Էնրիկե. «Գրեթե մոռացել էինք, թե պարտությունն ինչ համ ունի»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը թիմին ավելի կմոտիվացնի հաղթական ուղի վերադառնալուն:

«Վերջին տարիներին մի քանի անգամ խաղացել ենք «Ատլետիկոյի» հետ, սակայն պետք է նորից ուսումնասիրենք մրցակցին: Պետք է պատրաստ լինենք, որ այս անգամ նրանք, հնարավոր է, այլ մարտավարություն ընտրեն: «Ատլետիկոն» իր գաղափարախոսության գագաթնակետին է: Նա կարողանում է բարձր ճնշում գործադրել ու վտանգավոր հակագրոհել:

Շաբաթ կայացած հանդիպմանը մենք լավ հանդես եկանք մինչև 65-րդ րոպեն: Իհարկե, սխալներ գործեցինք, սակայն այդպիսի մրցակցի դեմ խաղերում լինում են սխալներ: Ես գոհ եմ՝ համոզվեցի, որ մենք մեքենա չենք: Գրեթե մոռացել էինք, թե պարտությունն ինչ համ ունի: Հուսով եմ՝ այդ պարտությունը հավելյալ մոտիվացիա կլինի մեզ համար, որպեսզի արագ վերադառնանք հաղթանակների ուղի:

«Ատլետիկոն» անհատական ուժեղ վարպետներ ունի՝ Գրիզմանն ու Տորեսը: Այս թիմը մեզ համար բարդություններ ստեղծելու բազմաթիվ եղանակներ ունի: Նրանք ուժեղ են տուգանայիններ իրացնելիս ու պաշտպանությունից արագ հարձակման անցնելիս»,- Լուիս Էնրիկեի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Անտուան Գրիզմանը Նեյմարին «մեղադրել» է գոլ տոնելու իր ոճը կրկնօրինակելու մեջ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Գրիզմանը պահանջ է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության առջև

Պոլ Պոգբան ցուցադրել է իր երաժշտական տվյալներն՝ Անտուան Գրիզմանի ընկերակցությամբ (տեսանյութ)

Հայտնի են Լիգա 1-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրասվում է 170 մլն ֆունտ ծախսել նոր հարձակվողներ գնելու համար

Daily Mail. Ինչպիսին կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը Անտուան Գրիզմանի հետ

Գրիզմանի գործակալ.«Մենք դիտարկում ենք 2 ակումբի առաջարկները»

Գրիզմանը հեռացել է ասուլիսից լրագրողի հարցից հետո

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիական երկու գրանդ ակումբներ գործի են անցել Գրիզմանի համար պայքարում

Գրիզմանը չի բացառել, որ ապագայում կարող է կրել «Ռեալի» մարզաշապիկը