Լրացուցիչ

Ընտրել լեզուն

London Chess Classic. Լևոն Արոնյանը 8-րդ տուրում կրկին ոչ ոքի է խաղացել

Լոնդոնի գերմրցաշարում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակից հետո կրկին ոչ ոքի է խաղացել: Այս անգամ 8-րդ տուրի պարտիայում նա սևերով մրցում էր ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Արոնյանը վերջին տուրին ընդառաջ 3-րդ տեղում է՝ կես միավորով զիջելով առաջատարներ Անիշ Գիրիին և Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Վաղը կկայանա մրցաշարի վերջին տուրը: Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: