Լրացուցիչ

Ընտրել լեզուն

London Chess Classic. Արոնյանը գրավեց 4-րդ հորիզոնականը

Ավարտվեց շախմատի Լոնդոնի գերմրցաշարը: Լևոն Արոնյանը վերջին՝ 9-րդ տուրում ևս իր պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ավարտեց ոչ ոքի արդյունքով: Այսպիսով, հայ գրոյսմաստերը անպարտելի մնաց Լոնդոնում, սակայն տարավ ընդամենը 1 հաղթանակ և 9 հնարավորից 5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Արոնյանը 3-րդն է:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: 9 տուրերից հետո Կառլսենը, Վաշյե-Լագրավը և Անիշ Գիրին ունեին 5,5-ական միավոր, սակայն նորվեգացին կարողացավ առավելության հասնել փլեյ-օֆֆում՝ նվաճելով ոչ միայն London Chess Classic-ի, այլև ողջ Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը: