Լրացուցիչ

Ընտրել լեզուն

London Chess Classic. Արոնյանը 6-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցում

 

Շախմատի Լոնդոնի գերմրցաշարի 6-րդ տուրում ևս Լևոն Արոնյանը խաղաղ ելքով ավարտեց իր պարտիան՝ սևերով խաղալով Հիկարու Նակամուրայի դեմ:

 

Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

6 տուրից հետո Արոնյանը իր հաշվին գրանցել է 3 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:  Հաջորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Վեսեկին Տոպալովն է: