Լրացուցիչ

Ընտրել լեզուն

London Chess Classic. Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցում

Շախմատի Լոնդոնի գերմրցաշարի 5-րդ տուրում ևս Լևոն Արոնյանը խաղաղ ելքով ավարտեց իր պարտիան՝ սպիտակներով խաղալով Մագնուս Կառլսենի դեմ:

Ինչպես միշտ, հանդիպումների ճնշող մեծամասնությունն ավարտվեց ոչ ոքի արդյունքով: Այժմ երեք գրոյսմաստերներ 5 հնարավորից ունեն 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Նրանց հետևում են 6 շախմատիստներ՝ 2,5-ական միավորով, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը:

Դեկտեմբերի 9-ին մրցաշարում ընդմիջում է, իսկ հաջորդ՝ 6-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Խիկարու Նակամուրայի դեմ: