Լրացուցիչ

Ընտրել լեզուն

London Chess Classic. Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել

Կիրակի օրը տեղի ունեցավ Լոնդոնի գերմրցաշարի 3-րդ տուրը:

Հերթական անգամ պարտիաների մեծ մասն ավարտվեց խաղաղ ելքով՝ բացառությամբ Վաշյե-Լագրավ – Թոփալով հանդիպման, որտեղ հաղթեց ֆրանսիացին: Լևոն Արոնյանը սևերով մրցում էր տանտեր Մայքլ Ադամսի հետ և հերթական կես միավորը գումարեց իր հաշվին:

Անիշ Գիրին ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը գլխավորում են աղյուսակը 2-ական միավորով, Լևոն Արոնյանը ու ևս 6 շախմատիստներ ունեն 1,5-ական միավոր:

Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով կմրցի առաջատար Գիրիի հետ: