Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Լիվերպուլի» կիսապաշտպանը հետաքրքրել է «Յուվենտուսին»

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի ծառայություններով:

Mirror-ի տեղեկացմամբ՝ «ծեր սենյորայի» սկաուտները հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին դեռ հունվարից:

Daily Mail-ը նշում է, որ Ջանը, որի պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2018 թվականին, պատրաստ է նոր պայմանագիր կնքել մերսիսայդցիների հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Ջանը 21 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: