Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Լիվերպուլը» կթարմացնի պայմանագիրը կիսապաշտպանի հետ

«Լիվերպուլը»  24 ժամվա ընթացքում կհայտարարի թիմի կիսապաշտպան Ադամ Լալանայի հետ պայմանագիրը թարմացնելու մասին:

Անգլիացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի 110 հազար ֆունտ շաբաթական:

Լալանայի ներկայիս համաձայնագիրը ակումբի հետ սպառվում է 2019 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը 27 հանդիպում է անցկացրել «Կարմիրների» կազմում՝ դառնալով յոթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: