Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լիոնել Մեսին վերադարձավ Արգենտինայի հավաքական

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ առանձնազրույցում հաստատել է, որ վերադառնում է ազգային հավաքական՝ գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում ևս մեկ անգամ Չիլիի ընտրանուն պարտվելուց հետո որոշում էր կայացրել լքել հավաքականը, սակայն այդ որոշումը երկար կյանք չունեցավ:

«Ես տեսնում եմ, որ արգենտինական ֆուտբոլում մեծ խնդիրներ կան ու չեմ ուզում ևս մեկն ստեղծել: Ես չեմ ուզում վնասել իմ հավաքականը, այլ ուզում եմ օգնել այնքան, որքան կարող եմ: Մենք պետք է շատ բաներ ամրագրենք արգենտինական ֆուտբոլում, ու ես ուզում եմ դա անել ներսից, այլ ոչ թե դրսից քննադատությամբ:

Շատ մտքեր են գլխովս անցել, ու շատ եմ մտածել հեռանալու մասին, սակայն այս երկիրն ու այս խաղաշապիկը ես շատ եմ սիրում:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինձ տեսնել Արգենտինայի հավաքականում, և հուսով եմ՝ շուտով կուրախացնենք նրանց»,- ասել է արգենտինացին:


ՀՐԱՏԱՊ. Մեսիի որակազրկումը չեղարկվել է

Մեսին չի մեկնի Ցյուրիխ ՖԻՖԱ-ի որակազրկման բողոքարկմանը մասնակցելու համար

Մեսին չի պատրաստվում ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից և չի մեկնի Ցյուրիխ (տեսանյութ)

Ուղիղ 35 տարի առաջ Խորեն Հովհանիսյանը գրավեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասը (տեսանյութ)

Հայտնի է, թե ով կլինի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

Սամպաոլին համաձայնել է գլխավորել Արգենտինայի հավաքականը

Արգենտինայի հավաքականի մարզիչը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից

Դի Մարիա. «Ես նույնպես վիրավորել եմ մրցավարներին, բայց միայն Մեսին է պատժվել»

Մարադոնան. «Ավելի հեշտ է կապվել Արգենտինայի նախագահի հետ, քան Մեսիի»

Լիոնել Մեսի. «Իմ խոսքերը ուղղված չէին մրցավարին: Ես դա «օդի» մեջ եմ ասել»

Արգենտինան շնչահեղձ է լինում առանց Մեսիի. Օմար Մոմանիի անդրադարձը (ծաղրանկար)

Հայտնի է ` առաջին թիմը, ով նվաճել է ԱԱ 2018թ. եզրափակչի ուղեգիր

Արգենտինան առանց Մեսիի պարտվեց, իսկ ահա Նեյմարի փայլուն գոլը օգնեց բրազիլացիներին հաղթել Պարագվային (տեսանյութ)

Երկրպագուն դաջվածք է արել՝ ի պատիվ Խավյեր Մասկերանոյի (լուսանկար)

ՖԻՖԱ-ն Լիոնել Մեսիին որակազրկել է 4 հանդիպումով

Մեսիի գոլը օգնում է Արգենտինայի հավաքականին հաղթել Չիլիին (տեսանյութ)