Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լիլիթ Մկրտչյանը «Յուգրայի» կազմում արժանացավ բրոնզե մեդալի

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունը: Լիլիթ Մկրտչյանը Խանտի Մանսիյսկի «Յուգրայի» կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր:

7-րդ տուրում Կազանի «Լադյայի» հետ մրցավեճում Լիլիթը հանդես եկավ 2-րդ խաղատախտակի վրա և կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Կարինա Համբարձումովայի հետ: Հայ շախմատիստուհուն այդպես էլ չհաջողվեց մրցաշարում հաղթանակ տոնել: Անցկացրած 6 պարտիաներում նա վաստակեց 2,5 միավոր՝ կրելով մեկ պարտություն, 5-ում հաշտություն կնքելով մրցակիցների հետ: Լիլիթի արդյունքը թիմում ամենացածրն է:

«Յուգրան» 3:1 հաշվով հաղթելով «Լադյային», 10 միավորով գրավեց 3-րդ տեղը: 14 միավորով հաղթող դարձավ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակը», որը դեռևս նախորդ տուրում էր անհասանելի դարձել մրցակիցների համար: 11 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Բաթումի ՆՈՆԱ-ն:

Իսկ ահա Լևոն Արոնյանն իտալական «Պադովայի» կազմում մնաց առանց մրցանակի: Ավարտական տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց  Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Իսկ «Պադովան» 2,5:3,5 հաշվով պարտվեց «Աշդոդին» ու զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից՝ 9 միավորով հայտնվելով 12-րդ տեղում:

Լևոն Արոնյանը մասնակցեց իր թիմի վերջին 5 հանդիպումներին՝ վաստակելով 2,5 միավոր: Նա տարավ մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերի արդյունքը ևս վատագույնն է թիմում: Բոլորից հաջող հանդես եկավ Բորիս Գելֆանդը՝ 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց մակեդոնական «Ալկալոիդը», որը վաստակեց 12 միավոր: 11-ական միավորով արծաթե և բրոնզե մրցանակակիրներ դարձան Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի Վսադնիկը» և մոսկովյան SHSM-ը:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Դանիելյանն ու Մկրտչյանը լքեցին աշխարհի առաջնությունը

Դանիելյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակցուհիների հետ

Դանիելյանն ու Մկրտչյանը սկսում են մրցավեճն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար

Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակցուհիներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

Ամանորյա հարցախույզ. Լիլիթ Մկրտչյան

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում են

Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի չեմպիոնուհի

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

Արոնյանն ու Մկրտչյանը կրկին հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Արոնյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Շախմատ. «Պադովան» հաղթեց, «Յուգրան» առաջին պարտությունը կրեց