Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի չեմպիոնուհի

Լիլիթ Մկրտչյանը ռումինական «Պոլիտեխնիկա» թիմի կազմում դարձավ այդ երկրի շախմատի ակումբային առաջնության հաղթող: 8 թիմերի մրցավեճում «Պոլիտեխնիկան» տարավ 6 հաղթանակ, կրեց մեկ պարտություն և 12 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը: «Պոլիտեխնիկայի»  համար վճռորոշ էր ավարտական տուրում Տիմիշոարայի «Ստուդ. Մեդիցինա» թիմի նկատմամբ 2,5:1,5 հաշվով տարած հաղթանակը:

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը մեծ ներդրում ունեցավ թիմի հաջողությունում: Անցկացրած 6 պարտիաներում նա վաստակեց 4,5 միավոր՝ տոնելով  3 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի: Այս արդյունքն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ երկրորդն է: Լիլիթը միայն կես միավոր զիջեց «Ստուդ. Մեդիցինա» թիմի առաջատար, գերմանուհի Էլիզաբեթ Պետցին, որի հետ 7-րդ տուրի մրցախաղում հաշտություն էր կնքել:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Դանիելյանն ու Մկրտչյանը լքեցին աշխարհի առաջնությունը

Դանիելյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակցուհիների հետ

Դանիելյանն ու Մկրտչյանը սկսում են մրցավեճն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար

Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակցուհիներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

Ամանորյա հարցախույզ. Լիլիթ Մկրտչյան

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում են

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

Լիլիթ Մկրտչյանը «Յուգրայի» կազմում արժանացավ բրոնզե մեդալի

Արոնյանն ու Մկրտչյանը կրկին հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Արոնյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ

Շախմատ. «Պադովան» հաղթեց, «Յուգրան» առաջին պարտությունը կրեց