Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Պաչաջյանը նոր թիմ ունի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հանդես կգա շվեդական «Լինշոպինգ Սիթի» ակումբի կազմում: Այս մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ուրախ եմ հայտնելու, որ 2 տարվա պայմանագիր եմ ստորագրել Լինշոպինգ Սիթի ակումբի հետ, որտեղ ստեղծված են բոլոր հարմարությունները արդյունքներ գրանցելու համար»,- գրել է Պաչաջյանը:

Նշենք, որ ֆուտբոլիստի տեղեկացմամբ՝ ինքը նոր թիմում հանդես է գալու «19» համարի մարզազգեստով: Պաչաջյանն այսօր իր առաջին հանդիպումն է անցկացնելու շվեդական ակումբի կազմում:

5