Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Vivaronews.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է հայ ըմբիշների ելույթները Փարիզի մրցաշարում:

Հիշեցնենք, որ  Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Կարեն Ասլայանը (66կգ) ոսկե մեդալներ էին նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած ըմբշամարտի առաջնությունում, իսկ Ռաֆայել Ալեքսանյանը դարձել էր մրցաշարի բրոնզե մեդալակիր: Հայաստանի ներկայացնող մարզիկներից միայն Գևորգ Ղարիբյանին (59կգ) չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ մրցաշարի կազմակերպվածությունից, իսկ մեր մարզիկները շատ լավ հանդես եկան, միայն Գևորգ Ղարիբյանից եմ դժգոհ:

Առջևում Եվրոպայի առաջնությունն է, մեր ըմբիշները պարտավոր են բարձր մակարդակով հանդես գալ ցանկացած առաջնությունում և լինել լավ մարզավիճակում»:

52-ամյա մասնագետը պարզաբանել է, թե ինչու Փարիզի մրցաշարին նախապես հայտավորված Օլիմիպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է մասնակցությունից:

«Արթուր Ալեքսանյանը մի փոքր մրսածություն ուներ, այդ պատճառով նա չի կարողացել մասնակցել մրցմանը»:

Լևոն Ջուլֆալակյանը պատմեց նաև, որ հունահռոմեական ոճի հավաքականը 15 օրից ուսումնամարզական հավաքի է մեկնելու, որպեսզի նախապատրաստվի մարտին Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:


Կարեն Ասլանյանը՝ Փարիզի մրցաշարի հաղթող

Փարիզի մրցաշար. Ասլանյանը շարունակում է հաղթարշավը և նվաճում եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Կարեն Ասլանյանը հաղթում է հայ ըմբիշին և դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Կարեն Ասլանյանը հաղթում է մեկնարկային գոտեմարտում, Ղարիբյանը պարտվում է 1/8 եզրափակչում

Փարիզի մրցաշար. Գևորգ Ղարիբյանը առաջին հաղթանակն է տանում (տեսանյութ)

Մաքսիմ Մանուկյանը՝ Փարիզի մրցաշարի ոսկե մեդալակիր

Կարապետ Չալյանը՝ Փարիզի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Չալյանը դժվարին պայքարում նվաճում է եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Մանուկյանը՝ կիսաեզրափակչում է, Չալյանը՝ 1/4 եզրափակչում, Ռաֆայել Ալեքսանյանը պարտվում է (տեսանյութեր)

Ռաֆայել Ալեքսանյանը հաղթական է մեկնարկում Փարիզի ըմբշամարտի մրցաշարում(տեսանյութ)

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին